Սեդա Գրիգորյան
Սեդա Գրիգորյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 12, 1990 (34 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ, Ֆլորիդայի նահանգային համալսարան և Արևմտյան Լոնդոնի համալսարան |
Քաղաքացիություն | Հայաստան |
Մասնագիտացում | ռեժիսոր |
IMDb | ID ID 3878174 |
Սեդա Սմբատի Գրիգորյան (ապրիլի 12, 1990, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ վավերագրող ռեժիսոր։ Հայաստանի անկախ կինոգործիչների համայնքի անդամ (2018)։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սեդա Գրիգորյանը վավերագրող ռեժիսոր և մեդիա մասնագետ է։ Կինոյի և մեդիա ոլորտում մասնագիտական կրթություն է ստացել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, Ֆլորիդայի Նահանգային համալսարանում (ԱՄՆ) և Արևմտյան Լոնդոնի համալսարանում (Մեծ Բրիտանիա)։
2011-2016 թվականներին Սեդա Գրիգորյանը հանդիսացել է ՍիվիլՆեթ ինտերնետային հեռուստաընկերության գլխավոր ռեժիսորը, նկարահանել հեռուստատեսային և վավերագրական ֆիլմեր, ռեպորտաժներ Հայաստանում, Թուրքիայում, Սիրիայում, Լիբանանում, ԱՄՆ-ում[1]։
Սեդա Գրիգորյանը տևական ժամանակ ակտիվ մասնակցություն է ունեցել Հայաստանում քաղաքացիական նախաձեռնություններում, որոնց բարձրացրած խնդիրների մասին պատմող մի շարք վավերագրական աշխատանքներ ունի։
2017 թվականին նկարահանված «Ճանապարհ դեպի տուն» վավերագրական ֆիլմը, որը պատմում է սփյուռքահայ անվանի արվեստագետներ Արսինե Խանջյանի, Ատոմ Էգոյանի, Սերժ Թանկյանի, Էրիկ Նազարյանի և Վահե Բերբերյանի «Արդարություն Հայաստանում» քաղաքացիական նախաձեռնության ստեղծման և 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելությամբ մասնակցության մասին, Կանադայում՝ Տորոնտոյի ՆՈՒՌ միջազգային կինոփառատոնում, արժանացել է լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմ մրցանակին[2], մասնակցել Ոսկե ծիրան կինոփառատոնին՝ Հայկական համայանապատկեր ծրագրում (2018), ԱՐՓԱ կինոփառատոնին (2018), Բրյուսելում կայացած «Bridges. East of West» տարածաշրջանային կինոփառատոնին (2019) և այլն։
Սեդա Գրիգորյանը մասնակցել է մի շարք մասնագիտական վերապատրաստման դասընթացների և ֆորումների՝ Ինտերնյուս (Մեդիանախաձեռնությունների Կենտրոն) ՀԿ-ի, Ոսկե ծիրան կինոփառատոնի, Canal France International-ի, EAVE On-Demand-ի իրակայնացրած ծրագրերի շրջանակներում և այլն։
2018 թվականից Սեդա Գրիգորյանը «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավարն է։ 2018 թվականին ղեկավարել է GAIFF Pro կինոյի զարգացման հարթակի C2C տարածաշրջանային համատեղ կինոարտադրության շուկան։ 2018 թվականից Հայաստանի անկախ կինոգործիչների համայնքի անդամ է։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անվանում | Ժանր | Տարեթիվ |
---|---|---|
«Հայկական Շեքսպիր» | վավերագրական (work-in-progress) | 2019 |
«Ճանապարհ դեպի տուն» | վավերագրական | 2018 |
«Ապագայի հիշողությոն» | էքսպերիմենտալ կարճամետրաժ | 2017 |
«Լոնդոնի ձայները» | վավերագրական | 2016 |
«Սկյուտարում՝ Զաբել Եսայանի հետքերով» | TV վավերագրական | 2014 |
«Բարի լույս» | էքսպերիմենտալ վավերագրական | 2011 |
«Ընդհատված թռիչք» | վավերագրական | 2008 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|